19.04.2025
Քաշաթաղի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել

Տարածված մի կեղծիք կա, իբր Արցախի նախկին նախագահները ԼՂՀ բյուջեից մեծ կենսաթոշակ են ստանում։ Այնքան մեծ, որ ուսուցիչների աշխատավարձը չի բավականացնում։ Սա, կրկնեմ, կեղծիք է: Այս մասին ասված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի հայտարարության մեջ:


"Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել։ Այս փաստը ստուգելու համար առանձնապես չարչարվելու կարիք չկա․ ընդամենը մեկ հարցում է պետք անել ԱՀ կառավարություն",- գրել է նա՝ մեղադրելով «Ազատության» նախկին լրագրողներից մեկին, թե վերջինս այդ եղանակին լավ ծանոթ է, սակայն սա հերթական առիթ է երկրորդ նախագահի հասցեին սուտ տարածելու համար:


 

ՀՀ և ՌԴ ազգային օլիմպիական կոմիտեները համագործակցության հուշագիր են ստորագրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար