«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը անդրադարձել է մամուլի հրապարակումներին. «Մի քանի լրատվամիջոցներ շրջանառության մեջ են դրել այն թեզը, թե, իբր, Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից կամ իրենց տերմինալոգիայով ասած՝ «զադնի է դնում»: Որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ստիպված եմ հիասթափեցնել Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ բոլոր երազանքներ ունեցողներին: Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ ունի իր առանձնահատուկ տեղն ու դերը և առաջիկայում ևս շարունակելու է զբաղեցնել այն»,- ասված է Տոնոյանի հայտարարության մեջ: