Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին նախարարը գրել է Facebook-ի իր էջում։ "Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել ենք փոխգործակցությանը, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձել ենք նաև ռազմավարական խնդիրների",- գրել է նա: