5.09.2025
Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Հայաստան է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակը Հայաստան է առաքվել։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երեւանում ՌԴ դեսպանատան խորհրդական Պավել Կուրոչկինը։


«Հայաստանում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարության հետ համատեղ դիմավորեցին ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութին», - գրել է Կուրոչկինը:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ, կտեղափոխվի Հայաստան: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը «ավելի քան մեկ միլիոն դոզայի» կարիք ունի։


 

Ճանաչմանը այսքան մոտ կանգնած վարչակազմ երբեք չի եղել ԱՄՆ պատմության մեջ. Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը