14.12.2024
Բանակի բարեփոխումը եղել է Պուտինի հետ քննարկման կարևորագույն հարցերից մեկը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Վրաստանի գյուղնախարարությունը կօգնի Ջավախքի ֆերմերներին կարտոֆիլի իրացման հարցում

Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը պատասխանել է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նամակին, որում խնդրել է օգնել Ջավախքի ֆերմերներին կարտոֆիլի իրացման հարցում: Այս մասին հայտնում է Jnews-ը։


Ըստ աղբյուրի, նախարարությունը պարտավորեցրել է 13 արտահանողների հնարավորության դեպքում գտնել գնորդներ և օգնել կարտոֆիլի իրացմանը:


Հիշեցնենք, որ սակրեբուլոն դիմել էր Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությանը՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։ Շուտով կսկսվի նոր գյուղատնտեսական սեզոնը, սակայն համայնքում դեռեւս չի իրականացվել նախորդ տարվա բերքը։


Համայնքում չի իրացվել շուրջ 48 000 տոննա կարտոֆիլ (մանր եւ խոշոր)։