23.11.2024
Վրաստանի գյուղնախարարությունը կօգնի Ջավախքի ֆերմերներին կարտոֆիլի իրացման հարցում
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը միգրանտների պակաս չունի հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար. Պեսկով

Ռուսաստանը միգրանտների պակաս չունի հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար, օրինակ, շինարարության ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Կարող եմ արձանագրել մի իրողություն, որը խոսում է այն մասին, որ միգրանտները վերջին մեկ տարվա ընթացքում շատ քիչ են դարձել, եւ այդ միգրանտները մեզ շատ են պակասում շինարարության ամբիցիոն ծրագրերի իրականացման համար, մենք պետք է կառուցենք ավելի շատ, քան հիմա, բայց դրա համար աշխատանքային ձեռքեր են պետք։ Նույն աշխատանքային ձեռքերը պետք է գյուղատնտեսությունում: Այդ պատճառով միգրանտների դեֆիցիտ, անշուշտ, կա», - հավելել է նա։