Անցած մեկ օրում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք։ StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ ներկայումս վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1421։ Վերջին 24 ժամում կլինիկաներից դուրս է գրվել 5 պացիենտ, իսկ COVID-19 համավարակի սկզբից Վրաստանում բուժվել է 1137 մարդ: Մահացել է 17-ը: Ներկայումս կարանտինի մեջ է 7005 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ՝ 255: