24.11.2024
Ղարաբաղի վերաբերյալ Հոգլանդի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ուկրաինան խստացրել է օտարերկրացիների ապահովագրության նկատմամբ պահանջները

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է Ուկրաինա ժամանող ՀՀ քաղաքացիների կողմից ձեռք բերվող բժշկական ապահովագրության նկատմամբ կիրառվող պահանջների մասին.

"Վերջին շրջանում Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը խստացրել է երկիր մուտք գործող օտարերկրացիների կողմից ձեռք բերվող՝ COVID-19 ծածկող բժշկական ապահովագրության նկատմամբ պահանջները:

Դրանք հետևյալն են.

1. Ապահովագրությունը պետք է արված լինի ուկրաինական ընկերության կամ Ուկրաինայում ներկայացուցչություն ունեցող օտարերկրյա ընկերության կողմից:

2. Ապահովագրական պոլիսը պետք է ամբողջությամբ ծածկի օտարերկրացու՝ Ուկրաինայում մնալու ժամկետը (նրանք, ովքեր հետադարձ տոմս ունեն՝ առնվազն մինչև երկրից մեկնելու ժանկետը, իսկ նրանց համար, ով չունի հետադարձ տոմս՝ մինչև օրենքով սահմանված՝ երկրում մնալու առավելագույն օրինական ժամկետն, այսինքն 90 օրով):

Նրանք, ում ապահովագրության ժամկետը պակաս է վերը նշված ժամկետներից, ստիպված կլինեն լրացուցիչ օրերի համար ձեռք բերել հավելյալ ապահովագրական պոլիս՝ սահմանակետում գործող ապահովագրական ընկերություններից:

Սահմանային անցման կետերում ավելորդ քաշքշուկից խուսափելու համար հորդորում ենք ապահովագրության հարցը լուծել նախապես:

Ապահովագրության պահանջը չի տարածվում Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիների վրա:

Հիշեցնում ենք նաև, որ բոլոր ժամանողները (բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաների) պետք է ունենան սահմանը հատելուց առաջ ոչ շուտ, քան 72 ժամում ՊՇՌ եղանակով արված COVID-19-ի թեստի բացասական պատասխան պարունակող տեղեկանք/սերտիֆիկատ: Փաստաթուղթը չունեցողների մուտքը մերժվում է",- ասված է հայտարարության մեջ: