16.07.2026
ՆԳՆ-ն հայտնել է նոր անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ժամկետները
prev Նախորդ նորություն

Ողբերգություն Երևանում. տնային կալանքի տակ գտնվող տղամարդը մահացել է՝ պատուհանից ընկնելով

Հուլիսի 15-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշի 35-րդ փողոցում գտնվող շենքերից մեկի բակում դի կա։


Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և նշված շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի բնակիչ, 27-ամյա Միսակ Վ.-ի դին։


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը գտնվում էր տնային կալանքի տակ և 6-րդ կամ 8-րդ հարկի պատուհանից անզգուշաբար ընկել է։


 

Հուլիսի 16-ից Հայաստանի բոլոր մարզերում եղանակը կփոխվի
Հաջորդ նորություն next