Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում Արցախի նախագահը: «Իմ խոսքում ընդգծել եմ, որ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այդ համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները: Քննարկել ենք մեր միասնական հայրենիքի անվտանգության համակարգի խնդիրները»,- գրել է նա: