22.11.2024
ԱՊՀ երկրների ՀՕՊ համակարգը կուժեղացվի անօդաչուների դեմ պայքարի միջոցներով
prev Նախորդ նորություն

ԵՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի մասնակցությունը Կազանում միջկառավարական խորհրդի նիստին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը: Այդ մասին ՌԲԿ-ին հայտնել են Ռուսաստանում եւ Հայաստանում դիվանագիտական երեք աղբյուրներ եւ հաստատել կազմակերպության աշխատակազմի աղբյուրը:


Ինչպես ՌԲԿ-ին պատմել է հայկական կողմի զրուցակիցը, որպեսզի Ադրբեջանը կարողանա Կազան ուղարկել իր ներկայացուցիչներին, Երևանին և Բաքվին անհրաժեշտ է հաղթահարել մի քանի տարաձայնություններ, մասնավորապես, պետք է լուծվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ «Իրոք, կար նման գաղափար (Բաքվին հրավիրելու)։ Մենք ոչ թե սկզբունքորեն դեմ ենք, մենք ասում ենք, որ կան չլուծված հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների հարցը», - հայտարարել է ՌԲԿ-ի աղբյուրը։


Հայկական կողմից ՌԲԿ-ի մեկ այլ զրուցակից, որը ծանոթ է թեմային, հայտնել է, որ Երեւանը կազմել է իր մարդկանց ցուցակը՝ այնտեղ մոտ 200 անուն է, եւ արդեն այն հանձնել է Կարմիր Խաչին: Չլուծված հարցերի թվում ՌԲԿ-ի զրուցակիցները նշել են նաեւ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապասառեցման տարբերակների քննարկումը:


Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ-ից ՌԲԿ-ի հարցմանը պատասխանել են, որ միությունում կարգավիճակ չունեցող երկրների խորհրդի նիստին մասնակցությունը դեռ քննարկվում է, ԵԱՏՄ անդամ պետությունների համաձայնեցված դիրքորոշումը դեռեւս չկա: