Հայաստանում օգոստոսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 175 նոր դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 43626 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 203979, վերջին մեկ օրում` 1726 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4925 պացիենտ, նվազել է 127-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 37563 անձ` վերջին մեկ օրում 299 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 872 է: