5.09.2025
Հայաստանում խոսել են պրոֆեսիոնալ բանակին անցնելու հեռանկարների մասին
prev Նախորդ նորություն

Բաքուն կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա կոմունիկացիաների ապաշրջափակումը. Փաշինյան

Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցը պետք է պահել ուշադրության կենտրոնում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության 2020 թվականի ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան հաշվետվությունը:


Նրա խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ Ադրբեջանը տորպեդահարում է այդ դրույթի իրականացումը՝ նպատակ ունենալով շարունակել Հայաստանի սահմանների շրջափակումը։ «Մենք մտադիր ենք հետևողականորեն գնալ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված հայտարարության իրականացման ճանապարհով», - խոստացել է Փաշինյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է հնարավորինս սեղմ ժամկետներում երկաթուղային հաղորդակցություն ապահովել Ռուսաստանի եւ Իրանի հետ: «Դա կնշանակի, որ Հայաստանը տարանցիկ կապ կապահովի Պարսից ծոցից մինչև Խաղաղ օվկիանոս», - կարծում է վարչապետը։


«Ես կցանկանայի կրկին կոչ անել ձեզ ուշադրության կենտրոնում պահել հարցը, քանի որ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտա հաղորդակցության ապաշրջափակումը», - հայտարարել է նա:

Խշխանությունը կորցնողի խուճապահար ելույթ է. Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը