25.11.2024
ՌԴ-ն ու Հայաստանը քննարկում են Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի ընդլայնումը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Բարոյազուրկ ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել. Գասպարյանն արձագանքում է Փաշինյանին

Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Այդ մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության։


Նրա խոսքով, Հայաստանի վարչապետը եւ անվտանգության խորհրդի քարտուղարը «անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը եւ, օգտագործելով իշխանական լծակները, մոլորության մեջ են գցում հասարակությանը»:


«Անվտանգության խորհրդի նիստերի արձանագրությունները կարող են կեղծել և ներկայացնել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճիշտ է, օբյեկտիվորեն կարող է հաստատվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ ճշմարտությունը», - ասել է Օնիկ Գասպարյանը։


Ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում ներկայացնելով կառավարության 2020 թվականի ծրագրի իրականացման արդյունքների հաշվետվությունը, անդրադարձել է 44-օրյա պատերազմի դեպքերին:


«Կցանկանայի սկսել Հայաստանի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարությունից։ Այն ժամանակ դեռ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ ռազմական գործողությունների չորրորդ օրն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր կորուստներն ու զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ այստեղ ես մեջբերում եմ. «Առաջիկա 3-4 օրերին անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել եւ դադարեցնել պատերազմը»», - ասաց Փաշինյանն ու հերթեց Գասպարյանի այդ հայտարարությունը:


«Ես կցանկանայի այս ամբիոնից պաշտոնապես եւ ամենայն պատասխանատվությամբ արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այս կետն իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի», - հայտարարեց Փաշինյանը։


Փաշինյանն ընդգծեց, որ նման բան Օնիկ Գասպարյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստում չի ասել: Նա հիշեցրել է, որ խորհրդի նիստի ընթացքում բոլոր հայտարարությունները մտցվում են նիստի արձանագրության մեջ, ավելին՝ կատարվում է նիստի ձայնագրություն: «Անվտանգության խորհրդի նիստում, խոսքը սեպտեմբերի 30-ի նիստի մասին է, նա հակառակն էր պնդում։ Ասել է, որ հակառակորդն իր դիրքերում չի շարժվել, իսկ Զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված խնդիրները և դրանք կատարելու են մինչև վերջ», - ասել է վարչապետը։


Նա ընդգծել է, որ Օնիկ Գասպարյանը չէր կարող հայտարարություններ անել, որի մասին խոսում է մի պարզ պատճառով՝ Ազգային անվտանգության խորհրդի 2020 թվականի օգոստոսի 21–ի նիստում նա զեկուցել է, որ երկրի զինված ուժերն առկա ռեսուրսներով ի վիճակի են հետ մղել Արցախի ուղղությամբ հակառակորդի ցանկացած հարձակում: