Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները խմելու ջրով են ապահովել Ստեփանակերտ քաղաքում եւ Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ավելի քան 200 ընտանիք, հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կայքը: «Արդեն տասներորդ օրն է՝ ջուր չկա։ Շատ շնորհակալություն, որ հիմա բերել են ջուր: Ջուրը միշտ բացակայում է, հատկապես ամռանը: Ապրում ենք երկրորդ հարկում, մենք վեց հոգի ենք։ Օգնությունը միշտ անհրաժեշտ է: Շատ շնորհակալ եմ ձեզ ջրի և ոչ միայն ջրի, այլև ամեն ինչի համար», - պատմել է Լեռնային Ղարաբաղի բնակչուհի Ալինա Հակոբյանը։ «Դուք մեզ համար շատ բան եք արել։ Օրը մեկ անգամ բերել, բավարար չէ, անմիջապես ավարտվում է: Լավ կլիներ, որ հաճախ բերեին։ Շնորհակալություն խաղաղապահներին», - շնորհակալություն է հայտնել նա։ Երկու օրվա ընթացքում խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները մոտ 15 տոննա խմելու ջուր են տեղափոխել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Մինչեւ ջրային կայանի նորոգման-վերականգնողական աշխատանքների ավարտը եւ խողովակաշարի կառուցումը Լեռնային Ղարաբաղի քաղաքներ եւ շրջաններ խաղաղապահ զորակազմի զինծառայողները ամեն օր տեղի բնակիչներին կապահովեն ջրով: «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել Ստեփանակերտ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղական բնակչությանը խմելու ջրով ապահովելու դիմումի կապակցությամբ։ Կազմվել է ջրի ամենօրյա փոխադրման ժամանակացույց։ Այսօրվա դրությամբ շուրջ 10 տոննա խմելու ջուր է տրամադրվել տեղի բնակչությանը», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը։ Ռուս խաղաղապահները նաև ապահովում են անվտանգությունը Մարտունու շրջանի արտեզյան հորից ջրագիծ անցնելիս՝ Թաղավարդ եւ կարմիր բազար բնակավայրերի բնակիչներին ջուր մատակարարելու համար: