Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպման ընթացքում կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքին, այն, ըստ իս, կունենա ակնհայտ տնտեսական օգուտ: Կարևոր է, որ մեր անմիջական հարևանությամբ գտնվող այս հատվածի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ»,-ասել է Լավրովը: