Երկաթուղին պետք է գործի երկու երկրների սուվերենության շրջանակներում. Փաշինյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է 2021 թվականի դեկտեմբերի 15-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպմամբ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնմամբ: Ի՞նչ փուլում է գործընթացը, հետաքրքրվել է պատգամավորը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ վերադառնալուց հետո տվել է հանձնարարականներ, ձեւավորվել է աշխատանքային խումբ, որն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքների կազմակերպմամբ: Խոսքը վերաբերում է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղուն: Վարչապետի խոսքով՝ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոններին համապատասխան՝ երկու երկրների օրենսդրության եւ սուվերենության շրջանակներում: