23.11.2024
Ձերբակալվել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենն ու տեղակալը
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունն առաջարկում է ընդլայնել Հայաստանի Պետական դրոշի կիրառման վայրերը

Խորհրդարանը փետրվարի 9-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:


Աղվան Վարդանյանի խոսքով՝ օրինագծի հիմնական նպատակը ամենատարածված պետական խորհրդանիշի՝ Հայաստանի Հանրապետության դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես երեխաների եւ երիտասարդների մոտ հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է:


Առաջարկվում է պահանջ ամրագրել, ըստ որի Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացված լինի նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վր:Առաջարկվում է կանոնակարգել նաեւ Սահմանադրության օրվա, Հանրապետության եւ Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքների վրա պետական դրոշի գործածման հարցը:


Հեղինակն ընդգծել է, որ նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել օրենքի պահանջների որոշակի խախտումների համար:


Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ներկայացրել է Կառավարության առաջարկներն ու կողմ կարծիքը օրենսդրական փաթեթի վերաբերյալ: