Անօրինական միգրանտների եւ նրանց դեմ, ովքեր խախտում են ռուսական օրենքները, պետք է կոշտ միջոցներ ձեռնարկվեն, ներառյալ Ռուսաստանից արտաքսումը եւ երկրի տարածք մուտքի արգելքը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ "Անօրինական միգրացիոն գործունեությունը, հանցավոր խմբավորումները, որոնք այդ անօրինական միգրացիայի վրա կառուցում են իրենց քրեական բիզնեսը ... այդ մարդկանց դեմ պետք կիրառվեն շատ կոշտ միջոցներ: Իրավակարգի խախտումներ եւ անօրինական աշխատանքային գործունեությունը պետք է հիմք հանդիսանան Ռուսաստանից արտաքսման եւ ապագայում մեր երկիր մուտքի արգելքի մասին որոշումների արագ ընդունման եւ կատարման համար", - ասել է Պուտինը ՆԳՆ-ի կոլեգիայում: