14.11.2024
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի դեպքի առթիվ տուժող է ճանաչվել 90–ը. ՔԿ
prev Նախորդ նորություն

Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրվել է հանրային քննարկման

Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրված է հանրային քննարկման՝ Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am):


Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը:


Հայտարարության համաձայն՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ առաջարկությունները դրանց հիմնավորումներով, մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ժամը 18:00-ն, կարող են ներկայացվել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:


Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել (+374) 94-25-64 կամ (+374) 95-33-41 հեռախոսահամարներով:


 


 


 

Տիգրան Ավինյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ
Հաջորդ նորություն next
 Վրաստանը պատրաստ է մոդերատոր լինել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում
13.11.2024
Վրաստանը պատրաստ է մոդերատոր լինել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում