24.11.2024
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը. ՊՆ
prev Նախորդ նորություն

Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել ՌԱԿ ղեկավար կազմի հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 22-ին ժամանել է Լոս Անջելես, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ Արևմտյան շրջանի Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ղեկավար կազմի հետ։


Քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։


Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ռամկավար ազատական կուսակցությանը Արցախին մշտապես սատարելու համար՝ այդ համատեքստում կարևորելով հայկական ավանդական կուսակցությունների դերակատարությունը հայապահպանության, համազգային խնդիրների լուծման և Արցախի շահերի պաշտպանության գործում։