28.07.2025
Մակրոնը Պուտինին է փոխանցել բանակցությունների վերաբերյալ Զելենսկու խնդրանքը
25.02.2022
Մակրոնը Պուտինին է փոխանցել բանակցությունների վերաբերյալ Զելենսկու խնդրանքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ հինգշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում իրեն է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների խնդրանքը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ «Նախագահ Զելենսկու խնդրանքով ես անկեղծ, անմիջական և արագ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ՝ նախ և առաջ խնդրելու նրան դադարեցնել մարտերը որքան հնարավոր է շուտ, բայց հատկապես առաջարկել բանակցություններ վարել, խնդրել բանակցել նախագահ Զելենսկու հետ», - ԵՄ արտահերթ գագաթնաժողովից հետո ուրբաթ երեկոյան Բրյուսելում տեղի ունեցած կոնֆերանսին ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Զելենսկին չի կարողացել կապ հաստատել Պուտինի հետ։ «Ես միաժամանակ հստակ կերպով փոխանցեցի Ֆրանսիայի այս ուղերձը Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես նաև փոխանցեցի Ուկրաինայի նախագահի ուղերձը Ռուսաստանի նախագահին: Ինչպես հիմա տեսնում եք, դա չստացվեց, քանի որ ՌԴ նախագահն ընտրեց պատերազմը»,- ասել է Մակրոնը։ շարունակեց. Մակրոնը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել կապուղիները Ռուսաստանի Դաշնության հետ՝ Ուկրաինայում զինադադարի հասնելու համար։