11.08.2025
Վիլեն Գաբրիելյանը պատգամավորներին խնդրել է շարունակել իր նախաձեռնությունները
02.04.2025
Վիլեն Գաբրիելյանը պատգամավորներին խնդրել է շարունակել իր նախաձեռնությունները

Մանդատը վայր դրած ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գրել է. «Հարգելի՛ ընկերներ, շատ շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար: Ներողություն եմ խնդրում էն հարյուրավոր մարդկանցից, ովքեր նամակներ են գրել ու ես դեռ ֆիզիկապես չեմ հասցնում պատասխանել: Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ, մի քանի նախաձեռնություններն են, որոնց վրա տարիներով աշխատեցինք և որոնք, փաստացի, լիազորություն չեմ ունենալու փորձել շարունակել տանել առաջ: Ըստ այդմ, դիմում եմ ԱԺ պատգամավորներին: Հարգելի՛ գործընկերներ, ունեմ 0-ից մշակված՝ «Ռազմամարզական գործնեության մասին օրենք», Կառավարության և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկված 95% համաձայնեցված, «Հակաականային(ականազերծման) գործնեության մասին օրենք», Կառավարության հետ քննարկված, առաջարկների հիմման վրա վերամշակված, դեռ չհամաձայնեցված, «Ռազմական նշանակության արտադրանքի մասին օրենք» նախնական սևագիր, «Զենքի շրջանարության կարգավորման մասին օրենքի» փոփոխությունների փաթեթ, որը հիմնված է մեր կատարած մոնիթորինգի և այլ գործընկերների առաջարկների վրա: Կան էլի նախագծեր, սակայն, որոնք որ դեռ «հում են», բայց նույնպես կարևոր: Պնդում եմ, որ բոլոր նախագծերը ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի Հանրապետության անվտանգության և հասարակության պաշտպանության ու տոկունության բարձրացման համար: Ցանկացած պատգամավոր, որը ցանկություն կհայտնի, պատրաստ եմ նախագծերը տրամադրել իրեն՝ իրենց ամբողջ վերլուծական և հիմնավորումների բազայով: Այդ թվում ցանկացած կարգի աջակցություն ցուցաբերել: Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն։ Շնորհակալություն ուշադրության համար»։