28.04.2026
Մարտի 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
prev Նախորդ նորություն

Քննարկել են դպրոցները մարզպետարաններից ԿԳՄՍՆ-ի ենթակայությանն անցնելու հարցերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն են անցկացրել։


Քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցեր։


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները, առաջիկա աշխատանքների կազմակերպման և իրականացման մանրամասները։


Մարզպետների հետ ծավալվել է հարցուպատասխան։


Նշենք, որ ՀՀ պետական հանրակրթական դպրոցների բովանդակային կառավարումը նախատեսվում է վերապահել ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական մասը՝ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին։


Մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցները 2026 թվականի սեպտեմբերից կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների փոխանցումը կիրականացվի 2027 թվականից։

Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
Հաջորդ նորություն next