Ստամբուլի Բաշաքշեհիր արդյունաբերական գոտում գտնվող կաուչուկի արտադրության երկհարկանի արտադրամասում անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է TRT Haber-ը, իրավիճակի մասին տեղեկություն ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ հրշեջներ, ոստիկաններ և բժշկական խմբեր։ Հրշեջ-փրկարարները փրկել են արտադրամասի տանիքում արգելափակված երեք մարդու։