11.09.2026
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար
prev Նախորդ նորություն

Հակակոռուպցիոն կոմիտեն 2025-ին վարույթ է սկսել 890, որոնցից 617-ը կարճվել է՝ մոտ 70%

Ազգային ժողովում Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյան նշել է, որ «հարուցվել է 890 վարույթ, որոնցից 617-ն արդեն կարճվել է, ինչը մոտավորապես 70%-ն է»։ Նա հարց ուղղել է գերատեսչության ղեկավար Արթուր Նահապետյանին.


Մինասյանը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս բացատրվում է այդ մեծ թիվը և քանի՞ն են կարճվել առանց արդարացված հիմքերի։ Նա նաև խնդրել է պարզաբանել՝ ինչ է ենթադրում հաշվետվությունում նշված «նախկին պաշտոնատար անձ» հասկացությունը։


Նահապետյանը պատասխանել է, որ 2025 թվականի ընթացքում քննվել է 2588 քրեական վարույթ, որոնցից կարճվել են 617-ը։ Պատգամավորը նաև հարցրել է, թե ինչպես է գնահատվում այն փաստը, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու 243 միջնորդություններից բավարարվել են միայն 102-ը։


Նահապետյանը հստակ և պարզ պատասխան չի տվել՝ նշելով միայն, որ կալանավորման 102 միջնորդությունների հետ միասին կիրառվել են ևս 80 խափանման միջոցներ՝ տնային կալանքի և վարչական հսկողության տեսքով։


 

ՀՀ վարչապետն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի. Նազելի Բաղդասարյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ