4.03.2026
Հայ Առաքելական եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձանները՝ առանց Կառավարության գիտության
prev Նախորդ նորություն

Նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սթիվեն Նիքսին՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին։


Հանդիպմանը նախագահը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող հետևողական աջակցությունը։


Նախագահը մասնավորապես բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի դերակատարությունը Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ և ժողովրդավարական բարեփոխումների խթանման գործում։


Իր հերթին Սթիվեն Նիքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ինստիտուտի ծրագրերի արդյունավետ իրագործման կարևոր նախապայմաններից է պետական կառույցների հետ ձևավորված կառուցողական և արդյունավետ համագործակցությունը։ Նա վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման ուղղությամբ։