21.06.2025
Քաղաքապետարանում կրկին զիջումների են գնացել. նոր արտոնություններ տրանսպորտային փաթեթներում
11.02.2025
Քաղաքապետարանում կրկին զիջումների են գնացել. նոր արտոնություններ տրանսպորտային փաթեթներում

Դժգոհ քաղաքացիների շարունակվող բոյկոտի ֆոնին Երևանի ավագանին այսօրվա նիստում փոփոխությունների նոր փաթեթ է առաջարկել: 33 կողմ, 17 դեմ ձայներով խորհուրդը հավանություն տվեց նոր արտոնություններին և տրանսպորտային փաթեթների գործողության ժամկետի երկարաձգմանը: Անսահմանափակ են դարձել մեկօրյա և մեկշաբաթյա տրանսպորտային փաթեթները։ Երկարաձգվել է նաև 3 ուղևորության համար նախատեսված 300 դրամ տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից մինչև 180 րոպե: 10 ուղևորության փաթեթի վավերականության ժամկետը 30 օրից հասցվել է 45 օրվա: Երևանում չգրանցված թոշակառուներն ու նպաստառուները ևս կկարողանան օգտվել զեղչերից։ Անվճար երթևեկելու իրավունք են ստացել հաշմանդամություն ունեցող երեխաները և ցանկացած տարիքի 4 և ավելի երեխաների ծնողներ: Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից։