Fly One Armenia-ն Հնդկաստանից դեպի ՀՀ չվերթ է իրականացրել
Fly One Armenia ավիաընկերությունը Հնդկաստանից դեպի ՀՀ չվերթ է իրականացրել։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից։
FIE 3776 չվերթը վայրէջք է կատարել այսօր առավոտյան ժամը 6-ին։ Այն տեղի է ունեցել Հնդկաստանի Գոա նահանգի «Դաբոլիմի» միջազգային օդանավակայանից։ Թռիչքը ժամանել է նախատեսված ժամից 5 ժամ ուշացումով։
Մարտի 4-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Հնդկաստանում 117 ՀՀ քաղաքացիներ կան, որոնք այնտեղ են տուրիստական նպատակներով և «Սևան Ստարտափ Սամմիթի» շրջանակներում։ Միրզոյանը տեղեկացրել էր, որ արտաքին գերատեսչությունը այդ քաղաքացիներին վերադարձնելու ուղիներ է փնտրում։
Ժամանել է նաև Մասկատից-Երևան չվերթը։ Այն նախատեսվածից 5,5 ժամ ուշ է վայրէջք կատարել։ Այսօր սպասվում է նաև Դուբայ-Երևան մեկ չվերթ։
Շարժայից, Դոհայից, Աբու Դաբիից և Դուբայից սպասվող մյուս չվերթները չեղարկվել են։