Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին մայիսի 3-ին կժամանի Դամասկոս: Այցի ընթացքում նա բանակցություններ կվարի իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադի հետ: Այդ մասին հայտնել է սիրիական Al-Watan թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Նշվում է, որ սա կլինի Իրանի նախագահի առաջին այցը Սիրիա 2010 թվականից ի վեր, գրում Է "ՌԻԱ Նովոստին": Աղբյուրների համաձայն՝ Ռաիսիի այցը կտևի երկու օր, դրա շրջանակներում տեղի կունենան Իրանի և Սիրիայի նախագահների պաշտոնական բանակցությունները երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման շուրջ, հատկապես տնտեսական ոլորտում: Թերթի տեղեկություններով` Իրանի նախագահի այցի ընթացքում Իրանի և Սիրիայի միջև կստորագրվեն տնտեսական ոլորտում մեծ թվով համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր: