21.04.2025
Պատրաստ ենք աշխատանքով ապացուցել մեր հանձնառությունը. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Արցախի դատախազությունում բաժին է լուծարվել

Արցախի դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը լուծարվել է։ Այս մասին հայտնում են Արցախի Գլխավոր դատախազությունից։


«ԱՀ դատախազության սահմանադրական գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, դատախազության բնականոն գործունեության առավել օպտիմալ կառավարման նպատակով աշխատանքի հավասարաչափ բաշխում կատարելու անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով բավարար ծանրաբեռնվածության բացակայության հանգամանքը, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը 22.04.2023թ. հրաման է ստորագրել գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը լուծարելու մասին»,- ասվում է հաղորդագրությունում:

ՄԻՊ-ն անդրադարձել է իրավապահների գործողություններին և դատապարտել բռնությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ