25.11.2024
Ռուբեն Վարդանյանը միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն տարբերություն չի դնում Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Բրյուսելի բանակցային հարթակների միջև

Հայաստանը տարբերություն չի դնում Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Բրյուսելի բանակցային հարթակների միջև։ Այս մասին մամուլի ասուլիսում այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։


Միրզոյանի խոսքով, կա միայն մեկ խաղաղ գործընթաց, և բանակցություններն ընթանում են նույն խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ։


«Երևանը երախտապարտ է բոլոր երկրներին, որոնք երկխոսության հարթակներ են ապահովում և փորձում կամուրջ դառնալ այս գործընթացում։ Հայկական կողմի համար այդպիսի հարց դրված չէ՝ բանակցություններ վարել Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում»,- վստահեցրեց նա։