ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը բերման է ենթարկվել: ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ վերջինս վերման է ենթարկվել ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Վաղարշյան փողոցից։ Հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։ Ըստ մամուլի հրապարակումների, Փոստանջյանը Փաշինյանի այցին ընդառաջ բողոքի ակցիա իրականացնելիս է եղել, որի արյդունքում նրան բերման են ենթարկել։