30.06.2025
Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները կպատժվեն ազատազրկմամբ. նախագիծ
24.10.2022
Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները կպատժվեն ազատազրկմամբ. նախագիծ

ՀՀ արդարադատության նախարարությունը Քրեական օրենսգրքի 421 հոդվածում (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) փոփոխությունների նախագիծ է ներկայացրել: Համաձայն e-draft.am-ում հրապարակված նախագծի, այն առաջարկվում է վերնագրում «խախտելուն» բառից հետո լրացնել «կամ ինքնիշխանությունից հրաժարվելուն» բառերով և 2-րդ մասով լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 12–ից 15 տարի ժամկետով»։ Նախագիծը քննարկման փուլում կլինի մինչև նոյեմբերի 6–ը։