"Հայաստան" խմբակցության նոր պատգամավորների անունները հայտնի են: Ավելի վաղ, հիշեցնենք, Արամ Վարդևանյանի, Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի, Ելենա Կիրակոսյանի մանդատները վայր դնելուց հետո դաշինքի ցուցակում ընդգրկված Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանը և Դավիթ Սահակյանցը հրաժարվեցին մանդատները վերցնել։ Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում հայտնի դարձավ, որ թափուր մնացած մանդատները տրամադրվեցին «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։