Անցյալի հետ ներկայի թշնամությունը, առնվազն, այլանդակում է ապագան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ԱԳ նախարար, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: "Ներկայի հակամարտությունը անցյալի հետ ինչ-որ չափով օբյեկտիվ է, բայց իմաստուն ազգերը պետք է գոնե ձգտեն ներկայի և անցյալի միջև առողջ մրցակցության հասնել, ինչը միայն ապագան ավելի հուսալի կդարձնի",- գրել է Բաբայանը։