16.04.2025
Բոլոր մարզերում ճանապարհներին ժամանակավոր առաջնային օգնության հենակետեր կտեղադրվեն
prev Նախորդ նորություն

Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու հաղորդումների հեռարձակումը կսահմանափակվի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտում է.


"Իմ և Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից այսօր շրջանառության մեջ ենք դրել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ:


Դրանք այսուհետ հեռուստատեսությամբ կարող են հեռարձակվել միայն 00:00-06:00-ն:

Սա առաջին քայլն է այդ ուղղությամբ, հետագայում նաև չի բացառվում սահմանափակումներ, ինչպես նաև հարկային հավելյալ բեռ և այլ օրենսդրական սահմանափակումներ նախատեսվեն նման նյութեր պատրաստող կազմակերպությունների նկատմամբ: Ուստի հեռուստաընկերությունները և կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է սկսեն հրաժարվել նման արտադրանքից և դրանով չքարոզեն այդ բարքերը մեր հասարակությունում":

Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան