Հաշվի առնելով, որ Արցախի տարածքում գործող մի շարք ձեռնարկություններ, որոնք հանդիսանում են էլեկտրաէներգիայի խոշոր սպառող, շրջափակման պատճառով գործունեություն չէն ծավալում, ինչպես նաև բարենպաստ եղանակային պայմանների պատճառով կրկնակի նվազել է ընդհանուր սպառումը ու շուրջ 40%- ով աճել գետերի հունի վրա աշխատող փոքր ՀԷԿ-երի արտադրանքը, հնարավորություն է ընձեռնվել ժամանակովորապես վերանայել հովհարային անջատումների ժամանակացույցը։Ուստի, հայտնում են Արցախ Էներգոյից, առաջիկա ժամանակահատվածում անջատումները կիրականացվել օրական 3 անգամ ՝ մեկ ժամ տևողությամբ, նույն խմբերով։Այսօր ժամը 19։00-ից սկսած անջատում չի իրականացվելու, իսկ նոր ժամանակացույցը կաշխատի ս․թ․ մարտի 31-ից, ժամը 07։00-ից։Հովհարային անջատումների նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի։