22.11.2024
Փոխվարչապետն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենին
prev Նախորդ նորություն

Թեհրանի հայոց թեմի կողմից արցախահայությանն ուղղված օգնության 1-ին բեռնաքանակը ՀՀ-ում է

Հայաստանում է Թեհրանի հայոց թեմի կողմից արցախահայությանն ուղղված օգնության առաջին բեռնաքանակը։ 17 տոննա բեռը պարունակում է հիգենային պարագաներ, սննդեղեն ու կաթսաներ։ Վառարաններ ու հիգենային պարագաներ պարունակող երկրորդ բեռնաքանակը գտնվում է մաքսատանը՝ թղթաբանության փուլում է։


ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության ատենապետ Մարո Քեշիշյանը ներկայացրեց անցնող ամիսների ընթացքում իրականացրած աշխատանքները՝ նշելով, որ հասցրել են օգնություն տրամադրել ՀՀ տարբեր մարզերում բնակվող Արցախի շուրջ 7000 ընտանիքի։ Օգնության ծրագիրը իրականացրել են մի քանի փուլով։ Օգնության այս բեռնաքանակը պատրաստվում են ընտանիքներին տրամադրել մինչեւ Ամանոր։


Արցախահայությանն օժանդակելու Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կյանքի կոչած հանձնախմբի ատենապետ Ալֆրեդ Քեշիշյանը նշեց, որ տեղահանւած արցախահայութեան կարիքները ճշտելու համար նախ կապ է հաստատել Հայաստանի Կարմիր Խաչի, Հայ Օգնությա միությու(ՀՕՄ)-ի եւ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպություն (ՀԱՍԿ)-ի հետ, պարզելու համար անհրաժեշտ առաջնային կարիքները: Հետո որոշել են օգնութիւնները կենտրոնացնել վերմակներ, ադիալներ եւ տաք հագուստների, ինչպես նաեւ Էլեկտրական վառարանների գնման վրա։ Առաջին բեռնաքանակում ադիալներից բացի, կա նաեւ սննդեղեն եւ կաթսաներ։ Նա տեղեկացրեց, որ երկրորդ բեռնաքանակում ներառել են հիգենային պարագաներ ու Էլեկտրական վառարաններ, իսկ երրորդը բեռը ամբողջությամբ լինելու է վառարաններ։


ՀՕՄ֊ի Արցախի մասնաճյուղի վարչության փոխատենապետ Մելանյա Բալայանը երախտագիտություն հայտնեց Սփյուռքի մեր հայրենակիցներին, ՀՕՄ-ին, ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցներին եւ իրանահայ համայնքին։