Սեպտեմբերի 1-ից Փարիզում արգելված կլինի ինքնագլորների վարձակալությունը: Այս որոշումն ընդունել են հենց փարիզեցիները՝ նախօրեին մասնակցելով տեղական հանրաքվեին և իրենց ձայնն արտահայտելով:«Սեպտեմբերի 1-ից Փարիզում վարձույթ չի լինի… և մենք կհետևենք նրանց որոշմանը»,- ասել է Իդալգոն մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով այս հարցի շուրջ քվեարկության արդյունքները, որոնք տեղի է ունեցել կիրակի օրը։ Քաղաքային քվեարկության արդյունքների համաձայն՝ փարիզեցիների 89%-ը դեմ է եղել էլեկտրական ինքնագլորների վարձակալությանը: