23.11.2024
Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում հակառուսական տրամադրություն չկա, կա հակակրանք ՌԴ քաղաքականության նկատմամբ. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այն կարծիքին է, որ հակառուսականություն բառը սխալ է օգտագործել, քանի որ հայ և ռուս ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են: Նա շեշտեց, ՀՀ-ում հակառուսական տրամադրություն չկա, կա հակակրանք այն քաղաքականության ու քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են:


Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:


Հարցին, թե ի՞նչ փուլում են ՌԴ-ից զենքի մատակարարման շուրջ քննարկումները, որի մասին իր վերջին հարցազրույցում խոսել էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Սիմոնյանն ասաց, որ այդ խոսակցությունները մշտապես եղել են և հիմա էլ ընթացքի մեջ են:


«Կապրենք կտեսնենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը: