8.09.2025
Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ. ՔԿ
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ն կարևորել է միջազգային աջակցությունը՝ կանխելու հայկական ժառանգության ավերումը ԼՂ-ում

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է Թեհրանում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը: Իրանի ԱԳ նախարարի տեղակալի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Իրաքի և Մեքսիկայի պատվիրակությունները։ Հանդիպման ավարտին անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ողջունել և ֆորումի եզրափակիչ ելույթով է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։


Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը բարձր է գնահատել հայ-իրանական դարավոր մշակութային կապերն ու երկկողմ համագործակցությունը՝ մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Ֆորումի դերը՝ որպես մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ, որի գործունեությունն ուղղված է հնագույն քաղաքակրթությունների մշակութային հարուստ ժառանգության պաշտպանությանը և հանրահռչակմանը։


Վահե Գևորգյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների և սրբատեղիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոչնչացման, պղծման և ինքնության խեղաթյուրման ուղղորդված քաղաքականությանը։ Նախարարի տեղակալը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ավերումը։ Այդ տեսանկյունից ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության հրատապ իրականացման անհրաժեշտությունը։


Ֆորումի նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Թեհրանի հռչակագիրը, որում ամրագրվել են հակամարտային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանությունը և այդ ուղղությամբ միջազգային համագործակցությունը կարևորող դրույթներ:

Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի. Շահրամանյանի խորհրդական
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը