ՀՀ-ում ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Տաջիկստանի արտակարգ և լիազոր դեսպաններն ու վետերաններն այսօր «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակում «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպել են ծառատունկ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների:Նշենք, որ միջոցառումն անցկացվում է 3-րդ անգամ: Նախագծի շրջանակում նախատեսված 27 միլիոն ծառի փոխարեն արդեն իսկ նախկին խորհրդային միության տարածքում տնկվել է շուրջ 90 միլիոն ծառ: Երևանում ծառատունկը կազմակերպվել է քաղաքապետարանի աջակցությամբ: