Ստեփանակերտում մի խումբ կանայք ժամը 12։00 -ին ծաղիկ են խոնարհել զոհված տղաների շիրմաքարերին։ Հարգանքի տուրք մատուցելուց հետո նրանք շարժվել են դեպի Զառուն Բաղ (Շոշ-Շուշի ճամփաբաժան) կոչվող տարածքը,որն արգելափակված է ադրբեջանցիների կողմից։ Այն եղբայրական գերեզմանատնից հեռու է 2կմ։ Երթը շարունակվում է։ Նրանք հայերենով, ռուսերենով եւ անգլերենով վանկարկում են. «Ապահովեք մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը», «Բացեք Լաչինի միջանցքը, «Արցախի հայկականությունն այլընտրանք չունի»: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. ««Արցախի ինքնորոշումը միակ այլընտրանքն է», Մնեք չենք հանձնվում», «Կանգնեցրեք չարը», «Ապահովեք մեր կյանքի իրավունքը. «Վերադարձրեք ինձ իմ կրթության իրավունքը»: