1.08.2025
Գեղամ Մանուկյանը զինվորների համար ճաշ է պատրաստել
prev Նախորդ նորություն

Տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:


Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 12 հայտ:


Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցման, ինչպես նաև դրանց վիճակի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, արտաքին լուսավորության, ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ու ճանապարհների հիմնանորորգման և այլ աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրեր:


 

Տարվա մարզպետ ճանաչվեց Ռոբերտ Ղուկասյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան