Կարծես թե մոտակա ամիսներին Հարավային Կովկասն իրադարձությունների ակտիվ փուլ է մտնում։ Իրադարձությունների կենտրոնում կլինեն Վրաստանն ու Հայաստանը՝ ներքաղաքական ակտիվության առումով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:"Մայիսին Թուրքիայում ընտրություններ են լինելու, երկրորդ փուլը՝ մայիսի 28-ին։ Աշխարհաքաղաքսկան առումով դա ճակատագրական ընտրություններ են լինելու, գլոբալ իմաստով ազդելով նաեւ մեր տարածաշրջանի վրա",- գրել է քաղաքագետը։