Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի ընթերցողներ,
անցնող տարին լի էր իրադարձություններով, ցավոք, ոչ միշտ դրական ու ուրախ, բայց նաև տխուր, որոնք VERELQ-ի խմբագրական թիմը լուսաբանեl 1 օբյեկտիվ և անաչառ: Մենք փորձել ենք հնարավորինս արագ Ձեզ ներկայացնել հիմնականում Հայաստանին վերաբերող նորություններ, ուստի մեր հեղինակները հաճախ աշխատել են 24/7 ռեժիմով: Արդյոք մենք, ի վերջո, կարողացանք կատարել բարձրորակ բովանդակություն պատրաստելու խնդիրը, անշուշտ, պետք է դատեք Դուք՝ մեր հարգելի ընթերցողներ: Բայց ուզում ենք հավատալ, որ մեզ հաջողվեց արդարացնել Ձեր սպասելիքները և բավարարել ընթերցողի ճաշակը։
Հատկապես արժե ընդգծել՝ մենք գնահատում ենք ձեզանից յուրաքանչյուրին։ Շնորհակալություն թանկարժեք ժամանակի համար, որը ծախսում եք մեր նյութերը կարդալու համար: Խոստանում ենք, որ հաջորդ տարի կշարունակենք Ձեզ հետ կիսվել ամենահետաքրքիր նորություններով, հարցազրույցներ հրապարակել հայտնի փորձագետների հետ, ուշադրության կենտրոնում պահելով տարածաշրջանի և աշխարհի հիմնական իրադարձությունները: Հուսով ենք, որ Դուք կլինեք մեզ հետ հաջորդ տարի:
Մեր սիրելի ընթերցողներ, թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Թող 2024 թվականը Ձեզ նորանոր հաջողություններ բերի, լինի ձեռքբերումների տարի, լի լինի ուրախությամբ ու հույսերի իրականացմամբ: Թող ողջ տարի Ձեր կյանքում միայն ուրախ ու լավ պահեր լինեն և թող բոլոր դժվարությունները լուծվեն, ամենանվիրական երազանքներն իրականանան:
Թող միայն բարի լուրեր լինեն Հայոց աշխարհում: