25.11.2024
Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Երևանի և Գյումրիի օդանավակայանները միասին 5 մլն 44 հազար ուղևորի են սպասարկել. նախարար

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշում է, որ Հայաստանը բավականին լավ առաջընթաց ունի ավիացիայի ոլորտում. այս տարվա 11 ամիսների դրությամբ ուղևորահոսքը կազմել է 5 մլն 44 հազար մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սանոսյանն այս մասին ասել է դեկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։


«Գյումրիի ու Երևանի օդանավակայանները միասին 5 մլն 44 հազար ուղևորի են սպասարկել, եղել է ընդհանուր 40 հազար 971 չվերթ: Նախորդ տարի իրականցվել է 31 հազար 800 չվերթ, այսինքն՝ այս տարի մոտ 10 հազար չվերթ ավել է իրականցվել: Այդ թվի մեջ 34 տոկոսը կազմում են հայկական ավիաուղիների կատարած փոխադրումները, ինչը բացառիկ ցուցանիշ է: Նախորդ տարի այդ ցուցանիշը 24 տոկոս էր»,-ասաց նա:


Նախարարը նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վերջապես կա լիցենզավորված տաքսի ծառայություն մատուցող ընկերություն, որը 25 նոր էլեկտրամոբիլներով է աշխատում:


«Օդանավակայանն աշխատում է գերծանրաբեռնված: Մենք «Զվարթնոց» օդանավակայանի մեր գործընկերենրի հետ տևական ժամանակ է՝ քննարկում ենք մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ ենթակառուցվածքային. նոր շենք-շինություններ, նոր ուղիներ, որպեսզի կարողանանք այս նոր հոսքը առանց հերթերի սպասարկել»,- առանձնացրեց նախարարը: