27.11.2024
ԲՏԱ նախարարն ազատվե՞լ է աշխատանքից
prev Նախորդ նորություն

Մեկ ոստիկանի՝ նկատողություն հայտարարելու, 4-ին՝ ծառայությունից ազատելու առաջարկ է արվել

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որը վարում էր ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։


Հաղորդագրությունում նշված է․


«Մասնակցում էին ՆԳՆ իրավաբանական վարչության պետը, ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ինչպես և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:


Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարողին` մեկ ծառայողի նկատմամբ կիրառելու «Խիստ նկատողություն», չորսի նկատմամբ՝ «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ երեքի մասով քննարկումը հետաձգվել է»։