Պետք է մտածենք՝ ուզում ենք Ռուսաստանը մեզ թշնամի լինի, թե՝ դաշնակից. Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին:
Նրա խոսքով՝ այո, ՀՀ-ն Ռուսաստանին հարցեր ունի և սպասում է պատասխանների, բայց պետք է մտածենք՝ ուզում ենք Ռուսաստանը մեզ թշնամի լինի, թե՝ դաշնակից:
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Ռուսաստանը մեզ պետք է դաշնակից լինի, որ մենք կարողանանք մեր դաշնակցական կապերը ավելի ամրապնդենք ու զարգացնենք, ապա նաև ներկայացնենք մեր խնդիրը.
«Մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք և՛ Ռուսաստանի, և՛ Արեւմուտքի հետ: Բայց մեկը մյուսի հաշվին չպիտի վատացնենք, մենք ամբողջ աշխարհի հետ իրավունք չունենք թշնամի դառնալու: Երբ մենք ամրագրենք մեր հարբերությունները Ռուսաստանի հետ որպես գործընկեր, այդ ժամանակ լավ կլինի և՛ Հայստանի համար, և՛ Ռուսաստանի»,-ասել է Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած հարցի հիմքում պետք է լինի պետության զարգացումը, շահերը: